ԱՄՆ-ը, Բրիտանիան և ԵՄ-ն կստորագրեն արհեստական բանականության մասին առաջին միջազգային պայմանագիրը
Եվրամիության անդամ երկրները, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կստորագրեն արհեստական բանականության (AI) վերաբերյալ առաջին՝ պարտադիր իրավական ուժ ունեցող, միջազգային պայմանագիրը․ հայտնում է Reuters գործակալությունը։
Արհեստական բանականության կոնվենցիան, որը մշակվել է տարիներ շարունակ և 57 երկրների միջև քննարկումներից հետո ընդունվել է 2024 թվականի մայիսին, անդրադառնում է արհեստական բանականության ստեղծած հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ խրախուսելով նորարարությունը:
«Այս Կոնվենցիան կարևոր քայլ է, որը կերաշխավորի, որ այս նոր տեխնոլոգիաները օգտագործվեն՝ առանց վնասելու մեր ավանդական արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը», – ասել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը:
Կոնվենցիան հիմնականում ուղղված է AI համակարգերից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանությանը։