Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին։
«Իտալիայի վարչապետը վերահաստատել է Հռոմի հավատարմությունը կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տևական խաղաղության հասնելու նպատակով»,- նշվել է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բացի այդ՝ Մելոնին ընդգծել է ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են գործընկերության ռազմավարական բնույթը, որը մտադիր են կառուցել բոլոր ոլորտներում՝ սկսած էներգետիկայից։
Հանդիպման արդյունքում՝ իտալական նավթագազային Eni SpA-ն և ադրբեջանական պետական նավթային SOCAR-ը ստորագրել են փոխըմբռնման երեք հուշագիր էներգետիկ անվտանգության, գազերի արտանետումների կրճատման և կենսավառելիքի արտադրության ոլորտում։
Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի յետ աշխատանքային այցով ժամանել է Հռոմ։