Հունգարիան, հավանաբար, Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների երկրորդ խոշոր գնորդն է, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Իտալիայում անցկացվող ֆորումի շրջանակներում:
«Մենք հենց նոր պայմանագիր ենք ստորագրել՝ Ադրբեջանից եվրոպական երկրներ՝ այդ թվում՝ Հունգարիա, կանաչ էներգիա ներմուծելու համար: Այնպես որ, կարծում եմ, որ Ադրբեջանն ապագայում առանցքային երկիր է»,- նշել է նա։
Ընդհանուր առմամբ՝ Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ Վիկտոր Օրբանը նշել է, որ, որպես Եվրոպական խորհրդի նախագահող երկիր, Հունգարիան «աջակցում է Ադրբեջանի հետ էլ ավելի ամուր, ռազմավարական համագործակցության կառուցմանը»։