21 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ նոր իշխանության համար բավական դժվար է լինելու երկրի ռազմաքաղական իրավիճակը ուղղելու գործում․ Աբրահամյան

ՀՀ նոր իշխանության համար բավական դժվար է լինելու երկրի ռազմաքաղական իրավիճակը ուղղելու գործում․ Աբրահամյան

Վերջին վեց տարիներին Հայաստանը ղեկավարող խմբակը ՀՀ-ն խոցելի է դարձրել և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում.  այս մասին «Անվտանգության արդիականցված ճարտարապետության ներդնում՝ որպես Հայաստանի և լայն իմաստով տարածաշրջանի կայուն զարգացման երաշխիք» թեմայով ելույթ ի ժամանակ ասել է ունեցել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքական մասը ակնհայտ է․ առաջին հերթին վերաբերում է մեր ներքաղաքական դասավորությանը, իշխանության կամ խմբակի ներկայությանը։ Այստեղ խնդիրը ոչ միայն քաղաքական իշխանության մոտեցումները են աշխարհայացքային կամ գաղափարական առումով, այլև իշշխանության պոտենցյալի, կարողության և այն հնարավորությունների, որոնք ունի ՀՀ իշխող խմբակը՝ ռազմաքաղաքական ղեկավարների հետ մեկտեղ։ 

Դիվանագիտական առումով․ իմ գնահատականը հիմնված  է վերջին 6 տարիներին իրականացված արտաքին քաղաքականությանը, որովհետև այն հիմնական խոցելիության ուղղություններից է, որը տարբեր հարթություններում ՀՀ գործող իշխանությունը «ապահովել» է ՀՀ-ի համար, որի ծանր հետևանքները արտացոլված են ինչպես ՀՀ-ի սահմանին, այնպես էլ Արցախում և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ամբողջական օկուպացիայով»,- նշել է նա։

Անդրադառնալով երկրի ռազմական վիճակին՝ Աբրահամյանը նշել է, որ նոր իշխանության համար բավական դժվար է լինելու։ Ադրբեջանի ընտրած դիրքերը պատահական չեն, նրանք պահանջում, գրավում, օկուպացնում են բոլոր այն հատվածները, որոնք ստատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար։ 

«Ադրբեջանական ուժերի ներկայությունը Հայաստանի տարածքում մեծ վտանգի մասին է խոսում՝ Հայաստանին դնելով ծանր կացության մեջ։ Ռազմական խոցելիության հիմքը 44-օրյա պատերազմն է և դրան հաջորդած 4 տարիների ընթացքում կատարված գործողությունները»,- ասել է Աբրահամյանը՝ ստեղծված իրավիճակը բաժանելով 2018-2020, 2020-2024 թվականները։ 

ABC media-ն ուղիղ եթերով լուսաբանում է պանելային քննարկումը, որին կարող եք հետևել այս հղմամբ։