Խաղաղության մյուս համաժողովին կարող է հրավիրվել նաև Ռուսաստանը․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար՝ հավելելով, որ ինքը և Ուկրաինայի նախագահը վերջին բանակցություններին համաձայնության են եկել նոր խաղաղության համաժողովի անհրաժեշտության մասին, որը կներառի Ռուսաստանը։
«Կարծում եմ, որ հիմա ժամանակն է քննարկելու, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել այս պատերազմական վիճակից և ավելի արագ տեմպերով», – ասել է Շոլցը ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում: