Իսրայելի հարձակումից Սիրիայում առնվազն հինգ մարդ է զոհվել
Կիրակի ուշ երեկոյան Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Համայի նահանգի գյուղական տարածքներին՝ սպանելով առնվազն հինգ քաղաքացիական անձ, գրում է գրում է Reuters-ը հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցներին: Աղբյուրների համաձայն՝ հարձակումների հետևանքով թիրախավորել է ռազմական խոշոր հետազոտական կենտրոն:
Հոկտեմբերի 7-ից Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերսկսվելուց ի վեր, Իսրայելը ակտիվացրել է իր հարվածները Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների թիրախների վրա, նաև հարվածել է սիրիական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերին և որոշ սիրիական ուժերին:
Երեկվա հարվածներից հետո Մասիյաֆ քաղաքի մերձակայքում 13 մարդ է վիրավորվել, նրանցից մի քանիսի առողջական վիճակը ծանր է, իսկ շտապօգնության մեքենաները դեռ տեղափոխում են վիրավորներին:
Նշվում է, որ Մասիյաֆի մոտ գտնվող քիմիական զենքի արտադրության համար նախատեսված խոշոր ռազմական հետազոտական կենտրոնը մի քանի անգամ հարվածների է ենթարկվել։ Ենթադրվում է, որ այնտեղ տեղակայված է իրանցի ռազմական փորձագետների խումբ, որը զբաղվում է զենքերի արտադրությամբ:
Սիրիայի պետական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ հարվածների հետևանքով երկու հրդեհ է բռնկվել, հրշեջները դեռ չեն կարողանում մարել կրակը: