24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի չմիանալը Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ ԵԽ հռչակագրին արժանի է դրական մեկնաբանության․ Կարասին

Երևանի չմիանալը Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ ԵԽ հռչակագրին արժանի է դրական մեկնաբանության․ Կարասին

Հայաստանի որոշումը՝ չմիանալու Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրին, որն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանին, օգտակար կլինի, նշել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, այսպես կոչված, ՄՔԴ-ն որոշ ժամանակ առաջ հակառուսական դիրքորոշում է ընդունել և վտանգի ենթարկել մեր պետության ղեկավարին, Երևանի նման որոշումը հանդիպելու է մեր հասարակության ըմբռնմանը և լիովին արժանի է դրական մեկնաբանությունների»,- նշել է Կարասինը։

Սենատորի խոսքով՝ ՄՔԴ որոշումներն ուղղված են հետխորհրդային տարածքի երկրների դիրքորոշումների միասնության ու համահունչության դեմ։ Սենատոր Սերգեյ Ցեկովի կարծիքով՝ ՀՀ-ն ամբողջությամբ կխզեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, Եթե աջակցեր Եվրոպայի խորհրդի երկրների՝ Ուկրաինայի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության մասին համատեղ հռչակագրին։

«Կա՛մ Փաշինյանի, կա՛մ նրա շրջապատից որևէ մեկի խելքը բավականացրել է հասկանալու, որ դա ոչ մի դեպքում չի կարելի անել», – նշել է Ցեկով։

Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատել է, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին: