Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին աննախադեպ արտաքին միջամտության մասին
Վրաստանում ընտրական շրջանն ընթանում է դրսի աննախադեպ միջամտության ֆոնին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ցավոք, խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում աննախադեպ արտաքին միջամտության ֆոնին։ Լավ է ընտրական սկզբունքներին հակասող միջամտությունը, իրականում չի ազդի ընտրությունների արդյունքների վրա»,- նշելէ Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանում ավելի քան 450 կազմակերպություններ գրանցվել են օտարերկրյա գործակալների ռեեստրում։ Վարչապետը հավելել է, որ, այդուամենայնիվ, օտարերկրյա դոնորները սպառնում են վրացական հասարակական կազմակերպություններին կրճատել ֆինանսավորումը, եթե նրանք գրանցվեն օտարերկրյա գործակալների ռեեստրում:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Սա կլինի առաջին ընտրությունները էլեկտրոնային քվեատուփերի միջոցով, որոնք կտեղադրվեն ընտրատեղամասերի 74%-ում՝ ընդգրկելով ընտրողների գրեթե 90%-ը։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը իշխանության ղեկին է արդեն 12 տարի, կփորձի հաղթել չորրորդ անգամ։ Նրա հիմնական հակառակորդը, ինչպես նախորդ ընտրություններում, համարվում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը»։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը։