ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ–ն երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, կհայտարարի Ռուսաստանի հետ գործակցության համար Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին․ ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, այս մասին հայտարարել է Ամերիկայի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք այսօր ավելի ուշ կհայտարարենք Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին»,- ասել է նա։
Բլինքենը պարզաբանել է, որ սահմանափակումները, ի թիվս այլ բաների, ուղղված են լինելու Iran Air-ի դեմ։