Վրաստանի Բաթումի քաղաքում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման ժամանակ ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցելու մասին եռակողմ հուշագիր ․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանք քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: