Արցախը հանձնելու մասին հայտարարությունների հիման վրա քրգործ է հարուցվել
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հանրային
հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած
հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ. Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ
բացել Արցախի իշխանությունների դեմ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։
«Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ ռազմական դրության,
պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից
իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի
հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև առանց մարտի հանգամանքներով
հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ
մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը»,– հայտնեցին դատախազությունից։