17 Նոյ
2024
13.4° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Հարիսը բանավեճի ժամանակ միմյանց շռայլել են փոխադարձ վիրավորանքներ, քննարկել պատերազմն Ուկրաինայում և Իսրայելում

Թրամփն ու Հարիսը բանավեճի ժամանակ միմյանց շռայլել են փոխադարձ վիրավորանքներ, քննարկել պատերազմն Ուկրաինայում և Իսրայելում

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ անցկացրել են իրենց առաջին և, հավանաբար, միակ նախընտրական հեռուստաբանավեճերը ABC News-ի ուղիղ եթերում, հաղորդել է BBC-ին։ Առաջին հարցը, որին անդրադարձել են թեկնածուները եղել է տնտեսությունը։ Հարրիսը նշել է, որ նախատեսում է կառուցել «հնարավորությունների տնտեսություն»:

Նա խոստացել է լուծել բնակարանային ծախսերի խնդիրը, օգնել երիտասարդ ընտանիքներին և փոքր բիզնեսին։ Թրամփնը պատասխանել է, որ դեմոկրատները չորս տարում ոչնչացրել են տնտեսությունը, իսկ Հարիսը պարզապես կրկնօրինակում է Ջո Բայդենի տնտեսական ծրագիրը։

«Դոնալդ Թրամփը մեզ է ժառանգել ամենավատ գործազրկությունը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Այն ամենը, ինչ մենք (դեմոկրատները) արել ենք, եղել է Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը մաքրելը», – պատասխանել է Հարիսը:

Թրամփը Քամալա Հարիսին անվանել է «մարքսիստ»՝ փորձելով նրա աշխատանքը կապել հոր՝ Սթենֆորդի համալսարանի նախկին տնտեսագետի աշխատանքի հետ։ «Եթե նա երբևէ ընտրվի, ամեն ինչ կփոխի: Եվ սա կլինի մեր երկրի վերջը։ Նա մարքսիստ է, բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը մարքսիստ տնտեսագիտության պրոֆեսոր է, և նա լավ է սովորեցրել դստերը»,- ընդգծել է Թրամփը։ Հարրիսը մի քանի անգամ օգտագործել է «խայտառակություն» բառը Թրամփին դիմելիս և նրա խոսքերը մեկնաբանելիս։ «Աշխարհի առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա։ Ես խոսել եմ զինվորականների հետ, որոնցից ոմանք աշխատել են ձեզ հետ, և նրանք ասում են, որ դուք խայտառակություն եք», – ասել է Հարրիսը՝ դառնալով նախկին նախագահին:

Թեկնածուներն անդրադարձել են նաև ուկրաինական պատերազմին։ Թրամփի խոսքով՝ այն պետք է ավարտվի, և ինքը կարող է հասնել դրան։ Ըստ նրա՝ ինքը լավ է ճանաչում Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն, և նրանք հարգում են իրեն։

«Նրանք հարգում են ինձ և չեն հարգում Բայդենին. ինչու՞ հարգել նրան», – հարցրել է Թրամփը։ Հարրիսն արձագանքել է՝ հիշեցնելով Թրամփին, որ ընտրություններում նա պայքարում է իր, ոչ թե՝ Բայդենի դեմ։
«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները շատ երախտապարտ են, որ դուք այլևս նախագահ չեք»,- հայտարարել է Հարիսը Թրամփին։

«Եթե Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիևում և կնայեր մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից»:

Դեմոկրատը շեշտել է, որ Պուտինը «բռնապետ է, ով քեզ (Թրամփին) կուտի ճաշին»: Թրամփն, իր հերթին, Հարիսին անվանել է «պատմության մեջ ամենավատ փոխնախագահը»
Թեկնածուները նաև անդրադարձել են Իսրայելի պատերազմին ՀԱՄԱՍ-ի դեմ։ Հարրիսը կրկնել է այս հարցի վերաբերյալ իր նախկին հայտարարությունները՝ ասելով, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց կարևոր է, թե ինչպես է դա անում:

«Այս պատերազմը պետք է անհապաղ ավարտվի»,- նշել է նա: Թրամփը պատասխանել է, որ հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ նախագահ։

«Նա ատում է Իսրայելը։ Եթե նա նախագահ լինի, ես կարծում եմ, որ երկու տարի անց Իսրայելը կդադարի գոյություն ունենալ»,- ընդգծել է Թրամփը։