Վիետնամում ջրհեղեղների և սողանքների պատճառ դարձած «Յագի» թայֆունի և դրան հաջորդած անձրևի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, ևս 70 հոգի համարվում են անհայտ կորած, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հայտնում է CBS News-ը։
«Յագին» ամենաուժեղ թայֆունն է, որը հարվածել է Հարավարևելյան Ասիայի երկրին վերջին տասնամյակների ընթացքում: Դրա արագությունը հասել է մինչև 149 կմ/ժ արագության։
Մի քանի գետերի, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյով հոսող Կարմիր գետի մակարդակը վտանգավոր բարձր է եղել՝ ստիպելով իշխանություններին տարհանել մոտակայքում ապրող մարդկանց:
Հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով 19 մարդ է զոհվել Չինաստանին սահմանակից հյուսիս-արևմտյան Լաո Կայ նահանգում: Նահանգում Ջրհեղեղների պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են նաև լեռնային Յեն Բայ նահանգում։ Այնտեղ մահացել է առնվազն 32 մարդ, 7-ը՝ անհետ կորել։
Իշխանությունները հայտնել են, որ նահանգի համանուն գլխավոր քաղաքում ավելի քան 10,000 տներ ամբողջությամբ հեղեղվել են ջրի տակ: