Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ ավելի ակնհայտ են դարձել.The Guardian
Իրանի որոշումը՝ Ռուսաստանին վաճառել փոքր հեռահարության հրթիռներ, թվում է, թե քաղաքական առումով՝ հակադարձում է Իրանի նոր բարեփոխիչ նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախկինում արված հայտարություններին, գրել է The Guardian– ը:
Նա ընտրվել է պատժամիջոցները չեղարկելու և Արևելքի ու Արևմուտքի՝ հատկապես Եվրոպայի հետ ավելի հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու խոստումով։ Նրա դիվանագիտական նշանակումների մեծ մասը, այդ թվում՝ նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆի խորհրդականի պաշտոնում պահելը, ընդգծել են այդ մտադրությունը, և Թեհրանում արդեն աշխույժ բանավեճ է սկսվել Իրանի և Ռուսաստանի շահերի իրական համահունչության մասին:
Վերջերս աչքի է ընկնում Թեհրանի և Ռուսաստանի դիրքորոշումների հակասությունը հայ-ադրբեջանական հակամարտության ապագայի վերաբերյալ: Թեհրանում զայրույթ է առաջացնում նաև Ռուսաստանի դիրքորոշումը Հորմուզի նեղուցում գտնվող երեք կղզիների վերաբերյալ, որոնց նկատմամբ Իրանը հավակնություններ ունի: Բացի այդ՝ մամուլում սովորական են դարձել պնդումները, թե Ռուսաստանը փորձում է քար գցել իրանա-եվրոպական հաղորդակցության ճանապարհին:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը կամ հակամարտություն ստեղծելը ճիշտ չէ, բայց անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հասնել հավասարակշռության»,- նշել է 80-ականներին Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Սալալ Սադաթիանը։