21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցել են Չինաստանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները

ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցել են Չինաստանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները

Ղրղզստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններին մասնակցել են Չինաստանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների ռազմադիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ։ Այս մասին ТАСС-ին հայտնել են զորավարժությունների միասնական մամուլի կենտրոնում։ Վարժանքներին «ներգրավվել է մոտ 1500 զինվորական և մինչև 300 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա:

ՀԱՊԿ երկրների «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները անց են կացվում սեպտեմբերի 3-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

Դրանց մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումները և կազմակերպության քարտուղարության ու միացյալ շտաբի օպերատիվ խմբերը։

Հայկական կողմը ՀԱՊԿ-ին տեղեկացրել էր, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին։