Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կատարել է Իրաք։ Նախագահին և նրան ուղեկցող պատվիրակությանն ընդունել է Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը Բաղդադի Ալ Սալամ պալատում․ այս մասին հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը։
Մասուդ Փեզեշքիանը սեպտեմբերի 11-ին Բաղդադ է ժամանել Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանիի պաշտոնական հրավերով։
Այցի ընթացքում Փեզեշքիանը և ալ Սուդանին կհետևեն երկու երկրների միջև համագործակության տարբեր ոլորտներում մի շարք փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողությանը։
Իրանի նախագահը նաև նախատեսում է այցելել Նաջաֆ, Բասրա և Քուրդիստանի նահանգ։