30 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտերկրից ՌԴ զենքի մատակարարման պնդումներն անհիմն են. Պեսկով

Արտերկրից ՌԴ զենքի մատակարարման պնդումներն անհիմն են. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհիմն է անվանել   Մոսկվային արտասահմանից զենք մատակարարելու մասին ենթադրությունները։

«Մենք շատ ենք լսում Ռուսաստանի Դաշնություն ինչ-որ տեսակի զենքի մատակարարման մասին, դրանք բոլորն էլ հիմքեր չունեն»,- լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրանից Ռուսաստանի Դաշնություն մատակարարված հրթիռների մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի պնդումները։

«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները մի շարք պետությունների հետ, համագործակցում ենք տարբեր ոլորտներում և կշարունակենք այդ համագործակցությունը՝ ելնելով մեր երկրների շահերից»,- ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ Զինված ուժերն ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար: