30 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեն Սիմոնյանը, նախքան ՌԴ սահմանապաների մասին հայտարարությունները, գուցե խոսք տա՞ իրենց կյանքը խաղասեղանին դնողներին․ Զախարովա

Ալեն Սիմոնյանը, նախքան ՌԴ սահմանապաների մասին հայտարարությունները, գուցե խոսք տա՞ իրենց կյանքը խաղասեղանին դնողներին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն պետք է մտածի Թուրքիայի և Իրանի սահմանին գտնվող ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Նա նշել է․ «Հնարավոր է՝ Ալեն Ռոբերտովիչը ուշադիր չի հետևել Նիկոլ Վովայովիչի մամուլի սաուլիսին։ Բազային փաստաթուղթը, որը կարգավորում է մեր սահմանապահների աշխատանքը, սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992 թ-ի երկկողմանի պայմանագիրն է։ Այն անժամկետ է։ Ռուս սահմանապահները հայ զինակից եղբայրների հետ ավելի քան 30 տարի է պահպանում են ՀՀ-ի սահմանները։ Նրանք մեկ անգամ չէ, որ գործով ապացուցել են ՀՀ-ում իրենց ներկայության անհրաժեշտությունը։ Սահմանապհաների գործունեության տեսակետից՝ շատ արդյունավետ համագործակցություն է հաստատվել, ինչը նյարդայնացնում է որոշ քաղաքական գործիչների Երևանում»։

Զախարովան հավելել է, որ նախքան ռուս սահմանապահներին դուրս բերելը, հարկավոր է մտածել ՀՀ անվտանգության մասին՝ տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում։ «Բացի այդ՝ մարդիկ, ովքեր նման դատողություններ են անում չլինելով այդ թեմայի փորձագետներ», գուցե նախ խոսք տա՞ն նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում խաղասեղանին՝ իսկապես պահպանելով ՀՀ սահմաները, ոչ թե նստելով փափուկ բազմոցներին», – նշել է Զախարովան։