17 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է հարգանքով վերաբերվել ստորագրված փաստաթղթերին, այլ ոչ թե խաղալ բառախաղ․ Զախարովան՝ Փաշինյանի մասին

Պետք է հարգանքով վերաբերվել ստորագրված փաստաթղթերին, այլ ոչ թե խաղալ բառախաղ․ Զախարովան՝ Փաշինյանի մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի վերաբերյալ մեկնաբանություններին։

«Մենք տեսնում ենք առկա փաստաթղթերը մանիպուլյացիայի ենթարկելու բազմակի փորձեր։ Վերջիվերջո խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթերի, որոնք ստորագրվել են, որոնք մեջբերվում են, որոնք իրականցվում են։ Այդպես անպատասխանատու կերպով վերաբերել փաստաթղթերի մեջբերմանը, չի կարելի։ Հարկավոր է հարգանքով վերաբերվել նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պայքարել են խաղաղության համար։ Պետք է նաև հարգանքով վերաբերվել նրանց, ովքեր մշակել են փաստաթղթի կետերը՝ կրկին խաղաղության համար, այլ չխաղալ բառախաղ»։