Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի և նախկին նախագահների հետ
Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս տեղի չի ունեցել: