Ռուսաստանի զինված ուժերի ծովային հետևակայինները Կուրսկի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկա և կենդանի ուժ․ այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
««Հյուսիսային» խմբավորման ռազմածովային բրիգադի գործողությունների արդյունքում ոչնչացվել են Stryker, VAB, ղազախական զրահատեխնիկաներ և HMMWV զրահամեքենաներ։Հարձակումը տեղի է ունեցել անտառային գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ այս ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սու-25 գրոհային ինքնաթիռները հարվածներ են հասցրել Կուրսկի շրջանի սահմանամերձ գոտում տեղակայված ուկրաինական զորքերի վրա։
Նշենք, որ վերջերս Ռուսաստանը նաև հարվածներ է հասցրել Լվովի մերձակայքում գտնվող ուկրաինական զինված ուժերի տեխնիկայով կոնտեյներային տերմինալին։