ՆԱՏՕ-ն պլանավորում է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ստիպելու Ռուսաստանին բանակցել Կիևի առաջարկած բանաձևին․ այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է Սյանշանի ֆորումում՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի նման գործողությունները վտանգավոր են և կարող են հանգեցնել միջուկային տերությունների միջև ուղիղ բախման:
«ԱՄՆ-ը ակտիվորեն աշխատում է միջուկային դոկտրինի նոր խմբագրության վրա, և Մոսկվան մտահոգված է, որ այդ փոփոխությունները կարող են իջեցնել միջուկային զենքի կիրառման շեմը»,- նշել է նա։