29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պետք է աջակցի ՀՀ-ին ժողովրդավարության ճանապարհին․ ԵԱՀԿ նախկին դեսպան

ԱՄՆ-ն պետք է աջակցի ՀՀ-ին ժողովրդավարության ճանապարհին․ ԵԱՀԿ նախկին դեսպան

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը լսումներ է անցկացրել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ԵԱՀԿ նախկին դեսպան Դեն Բաերի գնահատմամբ՝ իրավիճակը Հարավային Կովկասում բարդ է:

«Հայաստանը հայտնվել է հսկայական տարածաշրջանային դինամիկ շարժման արանքում, որն ինքը չի ստեղծել։ Սակայն հայերը ցանկանում են ժողովրդավարական ապագա, և մենք կշարունակենք նրանց կողքին լինել՝ իրենց այս ձգտման մեջ», – նշել է Բաերը:

Անդրադառնալով Ադրբեջանին՝ նա ընդգծել է, որ Իլհալմ Ալիևն օգտագործում է էնեգետիկ ռեսուրսները ԵՄ-ի հետ առևտուր անելու համար։

Ըստ դեսպանի՝ Ուկրաինայում պատերազմի և ԼՂ-ում հաղթանակի պատճառով Ադրբեջանը դարձրել է կարևոր երկիր տարածաշրջանում։ ԱՄՆ-ն պետք է համագործակցի Բաքվի հետ, քանի որ այլ ելք չունի, սակայն որոշումները պետք է լինեն այնպիսին, որոնք գուցե կարճաժամետ կտրվածքով շահավետ են, սակայն երկարաժամկետ առումով՝ ոչ միայն չեն խարխլում տարածաշրջանի այլ երկրների կայունությունն, այլև՝ Ադրբեջանի սեփական հեռանկարնեն ապահով և բարգավաճ ապագայի համար։