Ադրբեջանը և այլ պատեհապաշտ ռեժիմներ ձևավորում են ամենամեծ աշխարհաքաղաքական ճգնաժամերը․ Foreign Policy
Նոր Կալեդոնիայում՝ Խաղաղ օվկիանոսի փոքր կղզու տարածքում, որը 1853 թվականից ի վեր կառավարվում է Ֆրանսիայի կողմից, մայիսին ցույցերի ալիք է բարձրացել։ Տեղացիները պայքարում են անկախության համար, գրել է Foreign Policy-ին։ Ծածանելով բնիկ ժողովրդի դրոշները՝ նրանք բարձրացրել են ևս մեկ այլ՝ Ադրբեջանի դրոշը: Նոր Կալեդոնիայի և Ադրբեջանի դրոշների նման գույները ստիպել են ոմանց ենթադրել, որ ցուցարարներն ակամա ձեռք են բերել սխալ դրոշ, մինչդեռ այլք ադրբեջանական դրոշի առկայությունը դիտարկել են որպես Բաքվի գաղափարական աջակցության ցուցիչ:
Պարզվում է՝ ադրբեջանական դրոշների առկայությունը սխալմունք չի եղել։ 2023 թվականի մարտից Բաքուն հակագաղութային համերաշխության քողի տակ ռազմավարական աջակցություն է ցուցաբերել Նոր Կալեդոնիայի անկախության շարժմանը: Ի պատասխան 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի ներխուժելուց հետո Հայաստանին Ֆրանսիայի դիվանագիտական աջակցության՝ Բաքուն հակաֆրանսիական ապատեղեկատվություն է տարածել՝ կապված Նոր Կալեդոնիայի հետ:
Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած միջադեպը հազիվ թե կարելի լինի անվանել միակը: Հակգաղութատիրությունը, որն առաջացել է 1960- 1970-ական թվականներին որպես հզոր գաղափարական ուժ, վերածնվում է, և նրա փիլիսոփայական հիմքերը շարունակում են ձևավորել օրվա ամենամեծ աշխարհաքաղաքական ճգնաժամերը՝ Գազայից մինչև Ուկրաինա: Բայց ի տարբերություն Սառը պատերազմի դարաշրջանի՝ ապագաղութացման շարժումների այս ալիքն առաջ է մղվում պատեհապաշտ, ոչ լիբերալ ռեժիմների կողմից, որոնք օգտագործում են հակագաղութային հռետորաբանությունն՝ առաջ մղելու իրենց սեփական աշխարհաքաղաքական օրակարգը, և, պարադոքսալ կերպով, գաղութային ոճով հողերի յուրացումները:
Եվրասիայի ավտորիտար կառավարությունները իրենց ազդեցության գործողությունները տեղափոխել են սոցիալական մեդիա, որտեղ նրանք հույս ունեն բորբոքել դժգոհությունները: Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Սահարայից հարավ գտնվող Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին։