ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ «սահմանազատման» հարցերի շուրջ բանակցությունների առաջընթացը. այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքներով։
Միլլերն ընդգծել է, որ Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը: