Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին և Քամալա Հարրիսին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում մարդիկ ստիպված կլինեն ընտրել երկու չարիքներից փոքրագույնը։
Ըստ Հռոմի պապի՝ «երկուսն էլ կյանքի դեմ են»․ «Ժամանակակից քաղաքականության մեջ սովորաբար ասում են, որ չքվեարկելը վատ բան է։ Պետք է քվեարկել և ընտրել ավելի փոքր չարիքը։ Ով է ավելի փոքր չարիքը՝ այդ տիկինը, թե այդ ջենթլմենը: Ամեն մեկը խղճի մտոք պետք է մտածի»։
Հռոմի պապը քննադատել է Թրամփին, որը կոչ է անում երկրից արտաքսել բոլոր միգրանտներին՝ դրանով իսկ զրկելով նրանց աճելու, աշխատելու և զարգանալու հնարավորությունից: Քահանայապետը քննադատել է նաև Հարիսին, որն իր հերթին կողմ է աբորտներին, ինչը մեղք է։