19 Սեպ
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի փոխվարչապետն այցելել է Ալավերդի

Ռուսաստանի փոխվարչապետն այցելել է Ալավերդի

Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները․ այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին:

«Արդյունավետ փոխգործակցության, նվիրումի շնորհիվ հնարավոր է եղել ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել երկաթուղու այն ճանապարհահատվածները, որոնք վնասվել էին մայիսին Լոռիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։

Մայիսի 25-ից հունիսի 14-ն արվել է անհնարինը։ Հաջողվեց վերականգնել այն ճանապարհը, որը Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղային ճանապարհն է։ Սա այն ճանապարհն է, որով տեղափոխվում են պարենային ապրանքներ, վառելիք, դրա համար շատ կարևոր էր սա անել։ Մենք ականատեսն են այն մարդկանց աշխատանքային հերոսությանը, որոնք թողեցին ամեն ինչ, եկան այստեղ, արեցին այս աշխատանքը՝ հասկանալով, որ առանց դրա անհնար է »,- նշել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վստահեցնում է նաև` Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում:

«Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից, քանի որ տեղեկատվական օրակարգը հաճախ չի արտացոլում իրականությունը։ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է և, որ Հայաստանը շատ ակտիվ դերակատարում ունի ԵԱՏՄ-ում »,- Հայաստանում լրագրողներ հետ զրույցում ասել է Օվերչուկը։