Ռուսաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում վերադարձրել է Կուրսկի շրջանում ուկրաինացիների կողմից գերեվարված իր 103 զինծառայողներին։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ «Այս տարվա սեպտեմբերի 14-ին բանակցային գործընթացի արդյունքում Կուրսկի մարզում գերեվարված 103 ռուս զինվորականներ վերադարձվել են, դրա դիմաց տեղափոխվել են ուկրաինական զինված ուժերի 103 ռազմագերիներ», – հայտնել են գերատեսչությունում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գերությունից ռուս զինվորականների վերադարձի ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար միջնորդի դեր են կատարել։
«Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել բոլոր ազատված զինվորականների հետ»,- ասվում է գերատեսչությունում։