Ադրբեջանի բանակում հերթական մահացության դեպքն է գրանցվել, մահացել է զինծառայող Նուրբալա Բաղըրովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ստացված տեղեկությունից հետո համապատասխան մարմինների աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դին, առգրավել իրեղեն ապացույցներ և կատարել այլ գործողություններ:
Ներկայումս նախաքննությունը շարունակվում է, կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ օրենքի պահանջներին համապատասխան, այդ թվում՝ յուրաքանչյուր գործողության և փաստի իրավական գնահատմամբ»,- ասվում է տեղեկատվության մեջ։