Որպես աշխարհի ամենաազդեցիկ ժողովրդավարական երկիր՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն էական դեր է խաղում ազատության համար համաշխարհային պայքարում, գրում է Freedom House-ը: Ժողովրդավարությանն աջակցելու կամ լռելու Միացյալ Նահանգների որոշումն ազդեցություն ունի ամբողջ աշխարհում ժողովրդավարացման ջանքերի վրա:
«Թեև ժողովրդավարությունը կատարյալ չէ, բայց կառավարման միակ համակարգն է, որը պատասխանատու է դարձնում ղեկավարներին ժողովրդի առջև և պաշտպանում է նրանց իրավունքները: Դա լավագույն կառավարման ձևն է օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները պաշտպանելու համար», – կարծում են միջազգային կազմակերպությունում։
Այն պարագայում, երբ Միացյալ Նահանգներն ունի 34 տրիլիոն դոլար պարտք և բախվում է հրատապ ներքին խնդիրների, որոշ ամերիկացիներ հասկանալիորեն թերահավատ են, որ արտերկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների վրա կենտրոնանալը ռազմավարական ներդրում է: Սակայն գլոբալ ժողովրդավարությունից երես թեքելը ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին կամ նրա դաշնակիցներին ամբողջ աշխարհում:
Freedom House-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ արտերկրում բռնաճնշումները երկրի ներսում չեն մնում։ Ղեկավարները ներգրավվում են անդրազգային ռեպրեսիաների մեջ՝ հասնելով իրենց սահմաններից դուրս՝ հետապնդելու և թիրախավորելու ակտիվիստներին և քաղաքական հակառակորդներին նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք լքել են իրենց հայրենի երկրները: Արտերկրում բռնաճնշումները նաև բռնություն, զանգվածային միգրացիա և պատերազմ են առաջացնում, որոնք բոլորն ունեն համաշխարհային նշանակություն:
«Անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում այս նոյեմբերին, ազատության վրա կենտրոնացած արտաքին քաղաքականությունը խելացի ընտրություն է Ամերիկայի համար», – նշել են կազմակերպությունում։