ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և ասել, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ինչպես նաև բարձրացվել է Ադրբեջանում COP29-ի անցկացման հարցը։