27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական կիբերհարձակման հետևանքով Լիբանանում 1000-ից ավելի վիրավոր կա․ նրանց թվում է Իրանի դեսպանը

Իսրայելական կիբերհարձակման հետևանքով Լիբանանում 1000-ից ավելի վիրավոր կա․ նրանց թվում է Իրանի դեսպանը

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է  անձնական փեյջերի պայթյունի հետևանքով․ հայտնում է Իրանի պետական Mehr գործակալությունը։

«Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է Լիբանանում և Սիրիայում իսրայելական զանգվածային կիբերհարձակման ժամանակ»,- գրում են իրանական լրատվամիջոցները։

Կիբերհարձակման հետևանքով Բեյրութում տուժածների թիվը գերազանցել է 1000-ը։ Ըստ Al Jazeera-ի՝ հիվանդանոցները աշխատում են գերծանրաբեռնված, Բեյրութի հաարավային շրջաններից բազմաթիվ վիրավորների են տեղափոխում բուժկենտրոններ։

Ըստ ստացված տեղեկությունների՝ պայթում են մարդկանց մոտ գտնվող կապի սարքավորումները՝ հեռախոսներ, փեյջերներ և այլն։