27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը գրեթե 7%-ով կրճատել է պաշտպանության և անվտանգության ծախսերը 

Ադրբեջանը գրեթե 7%-ով կրճատել է պաշտպանության և անվտանգության ծախսերը 

2025 թվականին նախատեսում է 6 մլրդ 658,3 մլն մանաթ հատկացնել պաշտպանության և անվտանգության ծախսերին։ Այս մասին հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։

Ըստ տվյալների՝ դա 6,6%-ով պակաս է 2024 թվականի համար հաստատված կանխատեսումից։ Միևնույն ժամանակ, 2025 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 36 միլիարդ 616 միլիոն մանաթի սահմանում, իսկ ծախսերը՝ 39 միլիարդ 667,6 միլիոն մանաթի: Ադրբեջանական նավթի բյուջետային գինը 2025 թվականին կկազմի 70 դոլար։ Ադրբեջանի այս տարվա պետբյուջեում նավթի գինը սահմանվել է 75 դոլար։