27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոտավոր հաշվարկներով` Արցախի Հանրապետությանը 100 մլրդ դոլարի վնաս է հասցվել

Մոտավոր հաշվարկներով` Արցախի Հանրապետությանը 100 մլրդ դոլարի վնաս է հասցվել

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսը։ 

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե նյութական ինչ վնաս է հասցրել հայերին Արցախի կորուստը։

Մինչ վիճակագրության անցնելը՝ հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը նշեց, որ այդ տվյալները նախկինում հավաքված չէին: Այդ  վիճակագրության հավաքագրմանը սկիզբ են դրել «Արցախ միության» հետ համատեղ։

Ըստ արդեն հավաքագրված տվյալների՝ Արցախում կար 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 ՀԷԿ, 48 հանք։ 

«Արցախի Հանրապետությունը կորցրել է 12 քաղաք, 241 գյուղ, 11450 բնակարան, 13550 տուն, 60 ֆաբրիկա, 15 գործարան։ Արցախում են մնացել մշակույթի 17 կենտրոն, որից 10-ը հանրապետական են, 7-ը՝ շրջանային։ Կորցրել ենք մշակույթի 200 տուն, արվեստի 11 դպրոց, 2 թատրոն, 25 թանգարան՝ իրենց մասնաճյուղերով, երաժշտական 2 դպրոց, 1 ուսումնարան։ Արցախի բռնազավթումից հետո այնտեղ է մնացել 4 համալսարան, 7 քոլեջ, 232 միջնակարգ դպրոց և 5 ավագ դպրոց»։ 

Ըստ Սարգսյանի ներկայացրած վիճակագրության՝ Արցախում է մնացել 156 գրադարան, որից 2-ը հանրապետական, 8-ը՝ շրջանային, 146-ը՝ գյուղական։