Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՝ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք է կտրականապես չհամաձայնվենք պարոն Փաշինյանի հետ։ Հայաստանի ինքնիշխանությանը ՀԱՊԿ-ից ոչ մի վտանգ չի կարող լինել։ Ընդհակառակն, այս կազմակերպությունը պահպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերությամբ այս դիրքորոշումը կհասցնենք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը»,- նշել է Պեսկովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է և կշարունակի շփումները Հայաստանի հետ, նա երկրի մերձավոր գործընկերն է: