Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաքի սկիզբը Արևմուտքի հակառուսական քաղաքականության մի մասն է, և Հանրապետությանը «մայդան» է սպառնում «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» միավորման նախագահը,Պետդումայում կուսակցական խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնով։
Նրա խոսքով՝ այս անգամ «արևմտյան խամաճիկները» մարտավարություն են ընտրել՝ ելնելով Հայաստանի օրենսդրության առանձնահատկություններից։ Այն նախատեսում է հարցի պարտադիր ներկայացում համապետական հանրաքվեի, եթե հավաքվի 300 հազար ստորագրություն։
«Ովքե՞ր են հավաքելու, ո՞վ է դրանք հաշվելու, ո՞վ է վերահսկելու այս գործընթացի թափանցիկությունը։ Հայ հասարակության մեջ չկա վստահության այդ գործընթացի թափանցիկության հարցում, ինչպես նաև չկա միասնություն երկրի զարգացման վերաբերյալ։ Հակառակ դեպքում՝ ԵՄ-ին անդամակցելու մասին համապատասխան օրենքը վաղուց կընդունվեր խորհրդարանի կողմից»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի և նրա արևմտյան կուրատորների խնդիրն այն է, որ այսքան տարի նրանք չեն կարողացել խաբել երկրի բնակիչների մեծամասնությանը, որպեսզի նրանք հավատան պայծառ ապագայի մասին եվրոպական հեքիաթներին։
«Հիմա Ղարաբաղի խայտառակության ֆոնին՝ նորից փորձում են վատաբանել ՌԴ-ին։ Բայց ո՞ւմ հետ կմնա Հայաստանը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից՝ Եվրոպայի՞, ՆԱՏՕ-ի՞, ո՛չ, իր հին հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ։ Հայաստանի բնակիչները, իհարկե, պետք է ունենան ընտրություն, բայց այն պետք է ազատ լինի»,- նշել է Սերգեյ Միրոնովը։