16 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորելը Վրաստանին կոչ է արել չեղյալ համարել «Եվրամիության ուղուց շեղվող» օրենքը

Բորելը Վրաստանին կոչ է արել չեղյալ համարել «Եվրամիության ուղուց շեղվող» օրենքը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող և սեռափոխության մասին օրենքը։

X-ի իր միկրոբլոգում գրառում կատարած Բորելը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը «շեղում է երկիրը ԵՄ ուղուց»:

Վրաստանի խորհրդարանն ընդունել է «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքներ, «Ես կոչ եմ անում Վրաստանին չեղարկել այս օրենքը, որն ավելի է տանում երկիրը դեպի ԵՄ իր ճանապարհից»,- գրել է Բորելը։

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստի ժամանակ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչության արգելմանն ուղղված օրինագծերի փաթեթ։ Նշվում է, որ այն ներառում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև 17 օրենքներում ելքային փոփոխություններ, որոնք նախատեսում են համապատասխան արգելք: