27 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը. Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը. Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով․ գրում է IRNA գործակալությունը։

Ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկրների ժողովուրդներին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկրները լավ հարևաններ են»,–նշել է Իրանի նախագահն իր ուղերձում: