27 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խորքային տողատակեր ունեցող «պատմական» կանոնակարգը

Խորքային տողատակեր ունեցող «պատմական» կանոնակարգը

Անցնող շաբաթների հայաստանյան տեղեկատվական հոսքերի ամենից շատ քննարկված թեմաներից մեկը կապված էր օգոստոսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի հարցի հետ, որը վավերացվեց սեպտեմբերի 5-ի կառավարության նիստում։

Թեմայի հետ կապված ներկայացվում էին տարբեր մոտեցումներ, սակայն, այս ամենի հետ մեկտեղ, շատ կարևոր է հասկանալ, թե իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում հիշյալ փաստաթուղթը, ինչպիսի՞ տողատակեր է այն պարունակում և ինչո՞ւ է դա հենց այս փուլում հայտնվել հայ-ադրբեջանական հարաբերություններին սեղանին։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն այս առիթով խորհրդարանում հստակ հայտարարեց, որ նշված կանոնակարգը ծառայելու է որպես բազային հիմք։

Ըստ էության՝ իշխանությունների ու նրանց քարոզիչների կողմից տեղի ուենցածը հանրությանը ներկայացվում է որպես շատ կարևոր, անգամ «առանցքային փաստաթուղթ», ինչը թույլ է տալիս կասկածել, որ պրոհայկական այն համարել այդքան էլ տրամաբանական չէ։ Փաստաթղթի առանցքը, ինչպես և Փաշինյանի խոսքում քանիցս շեշտվել է, ընկած է Ալա-Աթայի հռչակագիրը, ըստ որի կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի ԽՍՀՄ քարտեզների համաձայն։

Ի դեպ՝ Հռչակագիրը սահմանային խնդիրներ չլուծող ու չկարգավորղ փաստաթուղթ է, ԱՊՀ կազմակերպությանն այլ պետություններին միանալու մասին հռչակագիր է, որը ոչ մի կապ չունի նաև ԱՊՀ ստեղծվելու հետ։ Փաշինյանի կողմից այս թեման այնքան է աղավաղվել ու լղոզվել, որ մարդիկ չգիտեն՝ ինչ է Ալա-Աթայի հեռչակագիրը, որի հիքմում Բելովեժյան համաձայնագիրն է, ըստ որի՝ Ռուսաստանը, Ուկրայինան և Բելոռուսը ստեղծում են ԱՊՀ-ն։ Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ Ալա-Աթայի հռչակագիրը որևէ պետության սահմանի հետ իրկանում ոչ մի աղերս չունի։

Ավելին այդ հռչակագիրը, որպես այդպիսին, Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել։ Դրանից բացի՝ հռչակագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը որևէ առնչություն չունի այն հարցի հետ, թե որոնք են ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող սահմանները, և թե ինչ տարածք է ընդգրկում այս կամ այն պետությունը (ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են միայն 1993թ. հունվարի 22-ին ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի կողմ Ադրբեջանը չի եղել)։

Ասել է թե՝ ի սկզբանե համաձայնագիրը ստորագրվել է երեք պետությունների կողմից Բելառուսում։ Ալմա-Աթայում այլ հանրապետություններ, ըստ էության, միացել են այդ համաձայնագրին։ Նոր փաստաթուղթ փաստացի չի ստեղծվել։ Դա ընդհանուր բնույթի քաղաքական հռչակագիր է, որում մանրամասներ, բնականաբար, չկան ու չեն կարող լինել։ Ալմա-Աթան լինելով քաղաքական փաստաթուղթ՝ այնտեղ առկա չեն առկա չեն քարտեզներ, չկան հստակ ֆիքսված, թե իրականում կոնկրետ ինչ սահմանների և ինչ աշխարհագրական տարածքների մասին է խոսքը, բացի դրանից տեքստում պետական սահմանի ֆիքսման որևէ դրվագի մասին հիշատաություն գոյթյուն չունի։

Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի գնաց, որպեսզի վերջապես կարողանան Ալա-Աթայի հռչակագրին հղում տալու հնարավորություն ունենա՝ դրա համար իրականացվեցին բավական ցավոտ զիջումներ՝ պարբերաբար տարածքներ զիջելով։ Կանոնակարգի տեքստւմ սևով սպիտակի վրա փակագծում գրված է, որ հնարավոր է լինի նաև այնպես, որ հիմնական փաստաթղթում հղում չկատարվի Ալա-Աթային։ Այլ կերպ ասած՝ այս փաստաթղթում ևս առկա է փաշինյանական էժան մանիպուլյացիան, երբ ամեն ինչը հստակեցված չէ այլ ներկայացված է ալեգորիաների ու «բայց»-երի սուսով։ Նման կարգավորումը չափազանց վտանգավոր է, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափելու Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց:

Այստեղ առաջանում է հաջորդ տրամաբանական հարցը․ Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանը ի՞նչ սահմաններով է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, եթե ճանաչում է 1991 թվականի ՀՀ պետական սահմանը, ապա, ո՞ր սկզբունքով են ադրբեջանական զորքերն ուղիղ 2 տարի գտնվում ՀՀ սուվերեն տարածքում կամ ի՞նչ վակխանալիա ստեղծվեց Տավուշում դեմարկացիայի անվան տակ։ Ի դեպ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանը, երբ հայտարարել է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ոչ մի անգամ չի շեշտել, թե կոնկրետ ո՞ր սահմանների մասին է խոսքը (ի հեճուկս Ալիևի՝ Փաշինյանն օրական մի քանի անգամ հայտարարում է 86, 6 հազար քառակուսի կիլոմետրի փաստը)։

Մյուս կարևոր և վշատ վտանգավոր հատվածը՝ կանոնակարգում ֆիքսված «հատվածային սահմանազատման» փաստն է, որն հսկայական ական է՝ ներդրված սահմանների ճշգրտման գործընթացում։ Այստեղ ռիսկային է հատկապես այն, որ, երբ կոնկրետացված չէ հստակ հատված, այսինքն չկա քարտեզային հիմք, ոչ մի երաշխիք չկա, որ որևէ տարածքում, այսպես կոչված, հատվածային սահմանազատման ժամանակ, ադրբեջանական կողմը հերթական պահանջը չի ունենա և, օրինակ, նոր քարտեզ չի ներկայացնի որպես սահմանագծման հիմք (Ջերմուկի օկուպացված հատվածը, Ներքին Հանդի հատվածը և Գորիս-Կապան ճանապարահատվածները կոնկրետ այս դրվագում մնում են օդում կախված խնդիր)։ Այստեղ շատ կարևոր է փաստել, որ տվյալ իրավիճակում խոսքը վերաբերում է, այսպես կոչված, անկլավների և էքսկլավների հետ կապված հարցին: Արդյունքում՝ Ադրբեջանը կարող է խուսափել այն հատվածներում սահմանազատման աշխատանքներից, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո:

Առ այսօր ՀՀ իշխանությունները չեն խոսում և Ադրբեջանից պահանջ չեն ներկայացնում, որպեսզի զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից, իսկ դրանք ստրատեգիական նշանակության հատվածներ են, քանի որ ուղղակի վերահսկողություն ունեն ՀՀ լոգիստիկ համակարգերի վրա (Մ2 միջպետական մայրուղին)։

Ամփոփելով հավելենք, որ Փաշինյանը շտապում է իր ձեռքերում ունենա փաստաթուղթեր, որոնց մեկի վրա գրված կլինի «ՀՀ սահմանների դեմարկացիա, մյուսում՝ «Խաղաղության պայմանագիր», որպեսզի իր տերերի մոտ «դաբրո» ունենա հերթական անգամ վերատադրվելու և իր քաղաքական կենսագործունեությունը մի փուլ ևս երկարացնելու համար, իսկ դե ինչ կլինի գրված այդ փաստաթղթերում, ինչպիսի բովանդակություն կունենան դրանք, փաշինյանականներին քիչ է հուզում։

Արմեն Հովասափյան