Ալեքսանդր Լապշինին «Զվարթնոց»-ում ձերբակալել են Ադրբեջանի ու Բելառուսի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Ռուբեն Մելիքյան
Ալեքսանդր Լապշինին «Զվարթնոց»-ում ձերբակալել են Ադրբեջանի ու Բելառուսի պահանջով․ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ զրուցեցի Ալեքսանդր Լապշինի հետ։ Այս պահին նա գտնվում է Զվարթնոցի ոստիկանության բաժնում։
Ըստ Լապշինի՝ նրան պարզաբանել են, որ իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով՝ անհասկանալի է, թե ինչի համար…
Վիլայեթ, վիլայեթ… դառել ենք ադրբեջանի ռայոն։ Շնորհավոր Անկախության օր», – գրել է Մելիքյանը։