25 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը խոսում է խաղաղությունից և արդիականացնում երկրի ռազմական գործարանները

Ալիևը խոսում է խաղաղությունից և արդիականացնում երկրի ռազմական գործարանները

Արտաքին շրջանակները, չկարողանալով մարսել Ադրբեջանի հաղթանակը, նոր ծրագրեր են մշակում երկրի դեմ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում։

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը։ «Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում», – պնդել է Ադրբեջանի նախագահն՝ ընդգծելով, որ հայերը չեն ցանկանում հաշտվել Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ։

«Թեև սա ասում են խոսքով, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, քայլերը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,-ասել է Ալիևը։

Միևնույն ժամանակ «խաղաղասեր» Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի բոլոր ռազմական գործարաններում արդիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Արտադրվում է նոր տեխնիկա, զենք ու զինամթերք։ Բաքվի դիկտատորը նաև չի մոռացել հպարտանալ՝ «այսօր Ադրբեջանը ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք է արտահանում տասնյակ երկրներ, և մատակարարումների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է»։