Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը ժամանում է Վրաստան՝ գնահատելու նախընտրական իրավիճակը։
Օրերս ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ բանաձև էր ընդունել՝ հայտարարելով հոկտեմբերին կայանալիք ընտրությունների օրինականությանը սպառնացող վտանգի մասին։
Սեպտեմբերի 23-24-ը հանդիպումներ կանցկացվեն պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունն իր տպավորությունների մասին կհայտնի վերջնական պաշտոնական զեկույցով։
Արդեն հայտարարված է նաև երկրորդ այցի մասին, որը կկայանա եկող ամիս՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։