
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 492-ի
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 492-ի, այդ թվում՝ 35 երեխա և 58 կին, վիրավորներինը՝ 1645-ի, հայտնել է այդ երկրի առողջապահության նախարարությունը։ Լիբանանի հարավում հազարավոր բնակիչներ տարհանվել են՝ ի պատասխան Հեզբոլլահի դեմ Իսրայելի օդային արշավի։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել լիբանանցիներին լրջորեն ընդունել տարհանման նախազգուշացումները։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Հեզբոլլահը 9000 հրթիռ է արձակել և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, իրականացնել ցամաքային գործողություններ։