14 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան շատերը կարծում են․ Զելենսկի

Պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան շատերը կարծում են․ Զելենսկի

Պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան շատերը կարծում են. այս մասին ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հաղթանակի ծրագիրը, որը կներկայացնեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ուկրաինայի հզորացումն է։Դրա համար ենք խնդրում մեր ընկերներին, դաշնակիցներին, ուժեղացնել մեզ։ Սա շատ կարևոր է։ Իմ կարծիքով, մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան շատերը կարծում են։ Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով, խաղաղության ծրագիրը Ռուսաստանի հետ բանակցությունների մասին չէ։
«Միայն ուժի դիրքերից մենք կկարողանանք դիվանագիտական ճանապարհով Պուտինին մղել խաղաղության»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։