
Մոսկվան և Բաքուն մտքեր են փոխանակել հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ
Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Բոգդանովը հանդիպել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Մանրամասն զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքին՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում և հարավային Լիբանանում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վրա։
Միևնույն ժամանակ՝ հաստատվել է Մոսկվայի և Բաքվի հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունն արտաքին քաղաքական համակարգումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում։