ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի փայտանյութի պահեստում հրդեհ է բռնկվել ․ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Պահեստում բռնկված հրդեհը, որը ծագել է անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո, տեղայնացվել է 200 քմ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհից վնասվել է շենքի տանիքը և մոտակայքում կայանված 4 ավտոմեքենա։ Զոհեր չկան։
Ավելի վաղ Ռոստովի մարզի նահանգապետը հայտնել էր, որ դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները։