
Հոկտեմբերին Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը․ РИА Новости-ին հայտնել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։
«Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպում տեղի կունենա։
Այս հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ։
Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել»,- ասել է Ֆիցսիմոնսը: