27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայի հետքայլը, Իրան-Ռուսաստան հարաբերությունները և Հայաստանը

Մոսկվայի հետքայլը, Իրան-Ռուսաստան հարաբերությունները և Հայաստանը

Իրանի նախագահ Մահմուդ Փեզեշքիանը մոտ ժամանակներս Ռուսաստան կատարվելիք այցի ժամանակ կստորագրի երկկողմ համագործակցության մասին պայմանագիր, ինչն էլ, ըստ էության, նոր մակարդակի կհասցնի Մոսկվա-Թեհրան հարաբերությունները։

Հիշեցնենք, որ վերջերս, Բաքվի և Մոսկվայի միջև «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին քննարկումները լուրջ դժգոհություններ էին առաջացրել Իրանում։ Իսլամական Հանրապետության տարբեր տրամաչափի պաշտոնյաներից սկսած, վերջացրած Հեղափոխության պահապանների կորպուսով, հայտարարություններ տարածեցին, որտեղ տարածաշրջանի պետություններին, և հատկապես Ռուսաստանին կոչ էին անում հարգել Իրանի հարևան երկրների սահմանները։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ Թեհրանի մշտական կտրուկ դիրքորոշման պատճառները պարզ են և հասկանալի։ Այստեղ, Իսլամական Հանրապետության հիմնական մտավախությունն այն է, որ Բաքուն կարող է Հայաստանի կամազուրկ իշխանություններին իր վերահսկողությունը պարտադրել այդ միջանցքի նկատմամբ։ Ինչն էլ, ի վերջո կհանգեցնի նրան, որ Իրանը կկորցնի իր անմիջական կապը հյուսիսային հարևանի՝ Հայաստանի հետ։ Եվ, այս պարագայում, լրիվ հասկանալի էր, որ եթե Մոսկվան շարունակի պաշտպանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պրոթուքական դիրքորոշումը, Թեհրանը կարող էր գնալ կտրուկ քայլերի, ընդհուպ  վերջ տալ ռուս-իրանական խորացող ռազմավարական հարաբերություններին։ Հենց այս հանգամաքն էլ հաշվի առնելով, տարբեր տեսաբաններ կարծիք են հայտնում, որ, ըստ էության, կուլիսներում Թեհրանի սպառնալիքները Մոսկվային, տվել են իրենց արդյունքները։ Եվ, այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը փոխեց իր պաշտոնական դիքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ պաշտպանելով Իրանի տեսակետը։ Իրավիճակի այսպիսի բացատրությունը կարող է ինչ-որ չափով ճշմարիտ լինել։ Մանավանդ, երբ այս փաստին համադրում ենք այն հանգամանքը, որ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը՝ Ալի Ահմադիանը Սանկտ Պետերբուրգում՝ BRICS-ի անդամ երկրների համաժողովին հանդիպել է նախագահ Վ. Պուտինի հետ։ Դրան էլ հաջորդել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Ս. Շոյգուի անսպաելի այցը Թեհրան, որի ժամանակ նա հանդիպել է իր գործընկերոջ՝ Ալի Ահմադիանի հետ։ Այս այցելություններից հասկանալի է դառնում, որ քաղաքական հետնաբեմում լուրջ երկխոսություն է ծավալվել Իրանի և Ռուսաստանի միջև։ Եվ որոշ տեսաբաններ սա, ինչպես նաև Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը հաշվի առնելով, հանգում են այն եզրակացությանը, որ Թեհրանը կարողացավ ստիպել Մոսկվային ետ քայլ անել։ Սակայն այստեղ օրինաչափ հարց է առաջանում, արդյոք միայն Թեհրանի գործոնն էր, որ ազդեց ռուսական դիրքորոշման վրա, թե կային նաև այլ հանգամանքներ։ Բնական է, որ Իրանի կտրուկ հայտարարությունները, ինչպես նաև Մոսկվային ուղված կուլիսային սպառնալիքները թողել են իրենց ազդեցությունը Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության վրա։ Բայց սխալ է պնդել, որ սա եղել է միակ գործոնը։ Արևմտյան տարբեր լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածում, որ Ռուսաստանը, «Զանգեզուրի միջանցքի» հարցում աջակցելով Ադրբեջանի դիրքորոշմանը փորձում է թուրք-ադրբեջանական տանդեմից կորզել համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը պետք է վերահսկողություն իրականացնեն այդ միջանցքի նակատմամբ։ Արևմտյան լրատվամիջոցները Մոսկվայի այս ցանկությունը բացատրում էին նրանով, որ վերջինս տնտեսական ակնկալիքներ ունի «Զնագեզուրի միջանցքով» Ադրբեջանից Թուրքիա բացվող ճանապարհային կոմունիկացիաներից  և  այդ իսկ պատճառով էլ ստիպում է Հայստանին գնալ զիջումների հօգուտ Ադրբեջանի։ Սակայն, ինչպես բազմիցս նշել ենք, «Զանգեզուրի միջանցք» կամ «Միջին միջանցք» կոչվածը լինելու է Տրանսկասպյան կոմունկիացիոն ուղիների հավելյալ բաղադրիչը, որը սպասրկում է Արևմուտքի, այլ ոչ Ռուսաստանի տնտեսական շահերը։ Տրանսկասպյան ուղիները Արևմուտքը կապում են Չինաստանի և հեռավոր արևելքի հետ։ Ռուսաստանի համար այն ունի շատ փոքր, եթե ոչ զրոյական տնտեսական նշանակություն։ Դա հստակ երևում է նաև Տրանսկասպյան ուղիների ճանապարհային քարտեզից, որին նայելով, դժվար չի նաև կռահել, որ Ադրբեջանից Թուրքիա ճանապարհ բացող «Զանգեզուրի միջանցքը» կդառնա այս ուղիների կարևոր բաղադրիչը։

Տրանսկասպյան ուղիների ճանապարհային քարտեզ

Մոսկվայի հետքայլը, Իրան-Ռուսաստան հարաբերությունները և Հայաստանը

Մոսկվայի միակ շահագրգռվածությունը այս պարագայում այն էր, որ եթե հաջողվեր կորզել թուրք-ադրբեջանական տանդեմից համաձայնություն, որ այդ ճանապարհը վերահսկվեր ռուսական բանակի կողմից, ապա դա Մոսկվային կտար հավելյալ լծակներ վերահսկելու ոչ միայն Թուրքիայի, այլև արևմտյան պետությունների անցուդարձը։ Բայց հետագայում  Արևմուտքի դրդմամբ և թուրք-ադրբեջանական համաձայնությամբ քննարկումներ տարածվեցին, որ նպատակահարմար է, որպեսզի «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պահպանվի որևէ «չեզոք» վարձկան զորքերի կամ պահնորդական ծառայության կողմից։ Եվ արդեն այստեղ Մոսկվայում հասկացան, որ կրկին անգամ կարող են հայտնվել քաղաքական ծուղակում՝  զրկվելով և՛ «Զանգեզուրի միջանցքի» նկատամամբ իրենց հնարավոր վերահսկողությունից, և՛ Իրանի պես հզոր երկրի բարեկամությունից։ Այս պարագայում, ռուսները ստպված էին գնալ քիչ կորուստների ճանապարհով՝ ընտրելով Իրանի հետ համագործակցության շարունակականությունը՝ հրաժարվելով միջանցքի նկատմամբ վերահսկողության պատրանքներից։
ա

Այսպիսով, տաարածաշրջանային և արտատարածաշրջանային պետություններն են որոշում, թե Հայաստանում ինչը որտեղով պետք է անցնի, կամ կանցնի ընդհանրապես թե ոչ։ Իսկ մինչ այդ, Հայաստանը, ի շնորհից իր թերհաս իշխանությունների, շարունակում է մնալ բժշկական տերմինաբանությամբ ասած տոտալ տոլերանտության (կենսաբանական մահվան) կարգավիճակում։ Այստեղ, ժողովրդին մինում է միայն հույսը դնել այլ պետության շահերի վրա, որը կարող է համանկնել սեփականի հետ, սակայն դա արդեն նմանվում է պետականազուրկ ազգերի պահվածքին։

Աշոտ Բարեքյան