
Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին. այս մասին հայտնում է ТАСС-ը
Լավրովի ելույթը Գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 28-ին։
Առաջիկա օրերին նա կմասնակցի մի քանի բարձր մակարդակի երկկողմ և բազմակողմ հանդիպումների։