23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հըզբոլլահը» հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

«Հըզբոլլահը» հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռ է արձակել Թել Ավիվի մերձակայքում գտնվող իսրայելական հետախուզության «Մոսադ» հրամանատարական կետի ուղղությամբ, որը պատասխանատու է շարժման մի քանի առաջնորդների ոչնչացման և Լիբանանում փեյջերների պայթյունների համար․ այս մասին հայտնում է РИА Новости-ին։

«Լիբանանյան դիմադրությունը սեպտեմբերի 25-ի առավոտյան ժամը 06: 30-ին «Կադեր – 1» հրթիռի արձակում է իրականացրել Թել Ավիվի մերձակայքում գտնվող «Մոսադ» հրամանատարական կետի ուղղությամբ, որը պատասխանատու է ղեկավարության անդամների ոչնչացման, փեյջերների և ռացիաների պայթյունների համար», – ասված է սոցիալական ցանցերում շարժման հայտարարության մեջ:

Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ «Հըզբոլլահն» առաջին անգամ օգտագործել է իրանական արտադրության «Կադեր-1» հեռահար բալիստիկ հրթիռ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին «Հեզբոլլահը» մեծացրել է Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարվածների շառավիղը, որն այժմ ավելի քան 50 կիլոմետր է։ Գրեթե մեկ տարի շարունակ ամենօրյա հրետակոծության էին ենթարկվում հիմնականում հյուսիսային Իսրայելի սահմանամերձ շրջանները, ինչը հանգեցրեց երկրի հյուսիսային շրջանների տասնյակ հազարավոր բնակիչների տարհանմանը։